ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.12.2016 | 00:08

Չե՛մ կարող անհույս լինել, Տե՛ր, քանզի ողորմած ես ու գթած և անճառ փառք խոստացար դարձի եկած մեղավորներին, սակայն զարհուրելով դողում եմ, երկնչում իմ անհամար մեղքերից, քանզի խաբվեցի պատրողից ու գերվեցի որսացողից. արդ ի՞նչ կլինեմ ես՝ եղկելիս, որ վտարված եմ կյանքից:


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ